| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորում» (FETÖ) կամ «զուգահեռ կառույց» անվամբ հայտնի գյուլենական համայնքի անդամները ծպտյալ կերպով գործունեություն են ծավալում նաև Ադրբեջանում: Գյուլենական շարժման առաջնորդը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող` իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է, որը Էրդողանի վարչակազմի հակառակորդն է:
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ այս մասին թուրքական իշխանամետ Sabah թերթի կայքին պատմել է գյուլենականների արտասահմանյան գործունեությունից լավատեղյակ, նախկինում Կովկասյան տարածաշրջանում Գյուլենի կարևոր ներկայացուցիչների մեկը եղած Հայաթի Քյուչուքը:
Քյուչուքը նշել է, որ ֆեթհուլլահականները երբեք դուրս չեն գալիս այնտեղից, ուր մի անգամ հաջողվել է ներխուժել, նրանք ներկայումս գաղտնի գործունեություն են ծավալում նաև Ադրբեջանում:
«Իլհամ Ալիևին տապալելը րոպեի հարց է: Մի օր Փենսիլվանիայում ժողովի ժամանակ Ադրբեջանից զանգ եղավ` պարոն Իլհամը լուրջ խնդիրներ էր ստեղծել: Ֆեթհուլլահ Գյուլենը բառացիորեն ասաց հետևյալը. «Թող Ալիևը չստիպի, որ իրեն Կասպից ծովը նետեմ»: Սա իրականությունն է ու ճիշտ է: Եթե պարոն Իլհամը տապալվի, հավատացեք` Ադրբեջանն էլ կկործանվի, գյուլենականների ձեռքը կընկնի», - պատմել է նախկին գյուլենականը: