|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուս իշխանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովը ադրբեջանական haqqin.az -ի հետ զրույցում մեկնաբանել է այսօր Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ներկայումս գտվում է բավականաչափ ինտենսիվ փուլում:
Մարկովի խոսքերով՝ թե' Հայաստանը, թե' Ադրբեջանը դժգոհ են ներկայիս իրավիճակից, և հարկավոր է` կողմերի համար փոխընդունելի տարբերակ գտնվի: Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Բաքու և Երևան արդեն շատ բանի մասին է խոսում:
«Չեմ բացառվում, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր նախաձեռնությամբ հանդես գա»,- ասել է Մարկովը: