|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների` Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ АПА-ն այդ կապակցությամբ զրուցել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ։
«Ռուսաստանը սկզբում հատուկ դիրքորոշում է ունեցել այս հարցում։ Հակամարտության սկզբում անգամ բացասական ազդեցություն է ունեցել դրա վրա»,- ասել է նա:
Ազիմովի խոսքերով՝ հետո,սակայն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանը վերանայել է իր վերաբերմունքը և այլ մոտեցում ձևավորել։
«Որքան հասկանում եմ՝ Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը տարածաշրջանում պետք է կապված լինի Ադրբեջանի հետ: Իմ կարծիքով՝ Ռուսաստանի հատուկ հետաքրքրության առարկան պետք է դառնա Ադրբեջանը՝ որպես զարգացած և կայուն ռազմավարական գործընկեր։ Ռուսաստանը շատ բանի կարող է հասնել՝ Ադրբեջանին օգնելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- հայտարարել է Ազիմովը։