Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինչպես հայտնի է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ անցած տարվա մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի քրգործով մեղադրյալներից մեկը Արա Բուդաղյանն էր, որը շուրջ մեկ տարի կալանքի տակ մնալուց հետո, ի վերջո, ազատ արձակվեց, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ «Ժողովուրդ»–ը Սյունիքի մարզպետից փորձեց պարզել, թե ո՞վ պետք է պատասխան տա Բուդաղյանին մեկ տարի անհիմն կալանքի տակ պահելու համար։ «Ես երբևիցե բողոքե՞լ եմ, որ Արա Բուդաղյանը իմ նկատմամբ մահափորձի փորձ է կատարել, ինչ-որ մի տեղ արտահայտված կա՞մ։ Ես անգամ Արա Բուդաղյանի ձերբակալման ժամանակ Հայաստանից բացակայում էի։ Ես որևիցե մեկին ասե՞լ եմ, որ նա իմ նկատմամբ մահափորձ է արել կամ չի արել։ Չեմ ասել նման բան, հիմա ով բռնել է, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի, թող իրար հետ մտածեն, թե ինչու են ձերբակալել, ինչու են թողել»,– «Ժողովուրդ»–ի լրագրողին պատասխանել է մարզպետ Խաչատրյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։