Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րոպեներ առաջ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 11 ամիս անազատության մեջ պահված Արա Բուդաղյանը:
Yerkir.am-ի հարցին, թե սպասո՞ւմ էր արդարացման, Բուդաղյանը պատասխանեց. «Հա, բա ինչ պիտի լիներ»: Նա նշեց, որ մեղավոր չէ. «Եթե ես մեղավոր լինեի, հիմա այսպես չէի քայլի»:
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2016թ. հունիսի 1-ի որոշմամբ` Ս. Խաչատրյանին, Ա.Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից գրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը, որոշումն ուղարկվել է դատախազին:
Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում՝ անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու և միևնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ:
Տրված ցուցումների կատարման արդյունքում՝ նշված գործերը միացվել են մեկ վարույթում, և հունիսի 10-ն որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Ա. Բուդաղյանի և Վ. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Դատախազի` նույն օրը կայացրած որոշումներով Ա.Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ Վ. Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Որոշումների պատճեններն ուղարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նախաքննության մարմնին, Ա. Բուդաղյանին և Վ. Մինասյանին:
Մանրամասները` Yerkir.am -ի տեսանյութում