Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գառնիկ Հովակիմյանի մայրը՝ Մարինե Պապիկյանը վստահ է, որ իր որդին գտնվում է ՊՊԾ գնդում՝ զինված խմբի հետ: «Գառնիկը ապրում է Ռուսաստանում: Նա Հայաստան է եկել որ անձնագիրը փոխի: 21-ին պետք է անձնագիրը ստանար, 24-ին հետ գնար Ռուսաստան: 17-ին հենց տղայիս ծննդյան օրն է, դարձավ 26 տարեկան, 16-ի իրիկունը գնացել է տանից ու չի վերադարձել: Ես 17-ի առավոտը ժամը յոթին զանգեցի իրեն, ձայնն արձագանքում էր, հարցրեցի՝ որտեղ է, ասեց մի հատ շենքի մեջ ենք, ասեցի ի՞նչ շենք ա, ասեց չգիտեմ: Ինքը ստեղ չի ապրում, Ռուսատանում է ապրում, այնտեղ կին ու երեխա ունի, ովքեր սպասում են նրան»,- ասաց Մարինե Պապիկյանը՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Զանգել է ինձ ու ասել, որ փակ տեղում է ու չի կարող խոսել: Ես պահանջում եմ իմ երեխային, իր ընտանիքը սպասում է իրեն»,-նշեց Գառնիկ Հովակիմյանի մայրը՝ հավելելով, որ տեղեկություն է ստացել, որ իր տղան պետքէ ցույցի մասնակցեր. «Ես գիտեի, որ ցույցի են գնացել, ինչ-որ խաբել են, ասել են մի ժամով գնում են ցույցի, գան»: