|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի «զգացմունքային» վարչապետ Բինալը Յըլդըրըմն այս անգամ հանդես է եկել չափազանց «զգայուն» կերպարով. այս անգամ էլ նա արտասվել է ուղիղ եթերում՝ ռազմական հեղաշրջման մասին խոսելիս:
Ըստ Ensonhaber-ի՝ թոռան՝ իրեն ուղղված հարցը մեջբերելով, թե «պապիկ, նրանք մեր զինվորները չե՞ն, ինչո՞ւ են մարդկանց սպանում», Յըլդըրըմը չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է:
Ջուր խմելուց և անմիջապես կազդուրվելուց և «մի կերպ ուշքի գալուց հետո» Թուրքիայի վարչապետը հավաքել է իրեն և որոշել՝ հենց ուղիղ եթերում պատասխանել թոռանը:
«Ես չկարողացա նրա հարցին պատասխանել, բայց այնպիսի պատասխան ենք տալու, որ ամբողջ աշխարհն է դրան ականատես լինելու»,-խիստ տոնով ասել է Յըլդըրըմը: