Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը ստիպել է դանիական Ռանդերսի տնօրեն Յակոբ Նիլսենին արտասվել։ Այս մասին նա հայտնել է ակումբի պաշտոնական կայքին։ Նիլսենն ընդգծել է, որ ակումբը շատ ուժեղ խաղացողի կորցրեց, որին մեկ տարի առաջ ձեռք էր բերել առանց փոխհատուցման, իսկ այժմ վաճառում է ռեկորդային գումարով։ Հրաժեշտի արարողության ժամանակ տնօրենը չի կարողացել զսպել արցունքները։ Յուրա Մովսիսյանն իր հերթին ասել է հետևյալը. Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ խաղընկերներին, մարզչական շտաբին և ակումբի մյուս անդամներին, որ օգնեցին իրագործել իմ նպատակները։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ֆանտաստիկ աջակցության համար։ Ես հիանալի ժամանակաշրջան անցկացրի Ռանդերսում: