Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հերթական անգամ վերազանցել է լիազորությունները այդպիսով կատարելով ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք, այն է՝ հանցագործություն։
Մասնավորապես, Աշխատակազմն արգելել է լրատվամիջոցի հավատարմագրված ներկայացուցիչ Լիլիան Գալստյանի մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք։ Որպես արգելելու հիմնավորում Աշխատակազմը նշել է, թե իբր Լիլիան Գալստյանը լուսանկարահանել է այնպիսի օբյեկտներ և սուբյեկտների, որոնց լուսանկարահանելն արգելված է։
Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգն ու այլ իրավական ակտերն Աշխատակազմին չեն լիազորում լրատվամիջոցի ներկայացուցչի մուտքի արգելում, ավելին՝ նույն կարգն արգելում է Աշխատակազմին որևէ կերպ խոչընդոտել կամ միջամտել լրատվամիջոցի ներկայացչի գործունեությանը։ Իսկ համաձայն Սահմանադրության՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այսինքն՝ եթե նրանք կատարում են այնպիսի արարք, որի համար լիազորված չեն, ապա թույլ են տալիս պաշտոնեական լիազորությունների անցում կամ չարաշահում։
Աշխատակազմի կողմից նշված խախտումների հիմքով, եթե Աշխատակազմն այն կարողանա հիմնավորել (ապացույցներ դրանց մասին և այլն), Աշխատակազմն իրավունք ունի կատարելու իրար պարտադիր հաջորդող երկու գործողություն. 1) գրավոր նախազգուշացնել լրատվական գործունեություն իրականացնող անձին, որի անունից հավատարմագրվել է լրագրողը (ներկայացուցիչը), 2) որից հետո միայն իրավունք կունենա վաղաժամկետ դադարեցնելու լրագրողի հավատարմագրումը։
Առանց այս գործողությունների կատարման ԱԺ-ի տարածք լրագրողի մուտքն արգելելը հանցագործություն է, որը նախատեսված է քրեական օրենգսրքի 164-րդ և 309-րդ հոդվածներով։
ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ սույն տեղեկությունն ընդունել ի գիտություն և հարուցել քրեական գործ։