|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայում էրդողանամետ AA լրատվական գործակալության լրագրող Ալի Քահրամանն աշխատանքից ազատվել է Twitter-յան իր էջում Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը հեգնելու պատճառով:
«Պետք է Ֆրանսիայում հարձակման ընթացքում բազմության մեջ խուժած բեռնատարի արգելակները խափանված լինեն…դա ահաբեկչություն չի լինի»,-Քահրամանը գրել է իր միկրոբլորգում՝ տեղադրելով նաև ծիծաղելու սմայլիկ:
Լրագրողի անհեթեթ մեկնաբանությունը կարճ ժամանակում բազմաթիվ քննադատությունների է արժանացել, ինչի պատճառով վերջինս ստիպված է եղել ապաակտիվացնել իր միկրոբլոգը: Մեկնաբանությունը պատճառ է դարձել նաև նրա՝ աշխատանքից ազատվելուն: