կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-15 11:06
Հասարակություն

Հրշեջներին միացավ ուղղաթիռը. «Արևիկ» ազգային պարկում բռնկված հրդեհը վերջապես մարվեց

Հրշեջներին միացավ ուղղաթիռը. «Արևիկ» ազգային պարկում բռնկված հրդեհը վերջապես մարվեց

Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ» ազգային պարկի 13 և «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից: Տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները և շարունակել հուլիսի 14-ին՝ ժամը 06.00-ին: 

Ժամը 20.20-ից սահմանվել է հերթապահություն:

Հուլիսի 14-ին, ժամը 06.10-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչ:

Հուլիսի 14-ին, ժամը 12.30-ի դրությամբ հրդեհի՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներ հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչներ իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Ժամը 13.55-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 4 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Դեպքի վայրում առկա է քամի, ինչը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջ-փրկարարների կողմից իրականցվում է հսկողություն հրդեհի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Այրվել է 150-200 հա տարածք, որից մոտ 50 հա մարվել է հրշեջ-փրկարարների կողմից, մոտ 100 հա ինքնամարվել:

Հուլիսի 15-ին, ժամը 04.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներին մասնակցում են  25 հրշեջ-փրկարար, 100 զինծառայող, 20 ազգային պարկի աշխատակից, Մեղրի քաղաքի քաղաքապետը, Լեհվազի գյուղապետը՝ 5 հոգուց բաղկացած խմբով:

Ժամը 06.00-ին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատից 4 փրկարար փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ «Էրեբունի» օդանավակայանից ուղղաթիռով մեկնել են դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին, մարվել՝ 07.42-ին: Այրվել է մոտ 230 հա բուսածածկույթ, որից մոտ 5 հա գտնվում է «Արևիկ Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում: