|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի Հանրապետությունը կապիտալի միջազգային շուկայում 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսեր) դեբյուտային թողարկում։
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ 2015 և 2019 թվականներին իրականացվել էին այդ պարտատոմսերի հետգնումներ՝ համապատասխանաբար 199.9 մլն ԱՄՆ դոլար և 402.4 մլն ԱՄՆ դոլար չափով, որի արդյունքում շրջանառության մեջ մնացած պարտատոմսերի ծավալը կազմում էր 97.7 մլն ԱՄՆ դոլար:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ամբողջությամբ մարել է դեբյուտային արտարժութային պետական պարտատոմսերը՝ վճարելով 100.6 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ արժեկտրոնի գումարը՝ 2.9 մլն ԱՄՆ դոլար):