|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վարսավիրները, ագարակատերերը, հանքափորները, հրշեջներն ու անտառային արդյունաբերության աշխատակիցները արյան քաղցկեղով հիվանդանալու ամենամեծ հնարավորությունն ունեն. գրում է Комсомольская правда-ն։
Վնասակար նյութերի՝ բենզոլի, ներկանյութերի, պեստիցիդների հետ անընդհատ շփում ունեցող մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ միելոմայի՝ արյան քաղցկեղի ախտանիշներ՝ ոսկորների պարբերաբար կոտրվածքներ, երիկամային անբավարարություն, անեմիա։
Օրինակ` վարսավիրների շրջանում հիվանդացության դեպքերը 4 անգամ ավելի շատ է, քան սովորական մարդկանց մոտ։ Գիտնականները նաև պարզել են, որ այս նույն դիագնոզը հաճախ է հանդիպում նաև սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետեւանքների վերացման գործում ներգրավված ծառայությունների աշխատակիցների շրջանում: