Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայում ապրող կինոռեժիսոր Մոհամեդ Ուզինն իր արմատները որոնելու ճանապարհին ֆիլմ նկարելու գաղափար է հղացել: Ուզինի «Սամիրը փոշու մեջ» ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Խաղարկային մրցույթ» անվանակարգում է առաջադրվել:
Լրագրողների հետ զրույցում Ուզինը պատմեց, որ տարիներ առաջ, երբ հայրը մահացել է, հոր թաղմանը մասնակցելու համար գնացել է Ալժիր, որտեղ հանդիպել է քրոջն ու քրոջ տղային` Սամիրին: Հետագայում Սամիրը դարձել է Ուզինի գլխավոր դերակատարը:
«Սամիրը մաքսանենգությամբ էր զբաղվում` իր գյուղից ջորիով բենզին էր տեղափոխում Մարոկկոյի սահման: Ֆիլմում Սամիրը պատմում է իր վախերի, երազանքների մասին: Ես ֆիլմը չեմ նկարել` ցույց տալու, թե նա լավ կամ վատ բան է անում, այլ ուզում էի ցույց տալ, թե նա այլ ելք չունի` ինչպես տվյալ տարածքում ապրող ցանկացած երիտասարդ: Ուզում էի Սամիրի հոգեբանական կերպարը բացահայտել, ոչ թե աշխատանքի հեշտ կամ դժվար լինելը նկարագրել»,- ասաց Ուզինը:
Նա նշեց նաև, որ Սամիրի կյանքը հիմա շատ է փոխվել. նա տեղափոխվել է Փարիզ` իր մոտ: Կինոռեժիսորը խոստովանեց` իր կյանքը նույնպես փոխվել է Ալժիր այցելելուց հետո: «Երբ ապրում ես մի երկրում, որտեղ քո ծնողները չեն ծնվել, միևնույն է, դու քեզ օտար մարդ ես զգում, օտարության զգացումը երբեք չի լքում քեզ: Դու միշտ երկու մշակույթի կրողն ես լինում և երբեմն-երբեմն ստիպված ես լինում վճարել դրա համար»,- ասաց Ուզինը: