Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Դեռեւս անցած տարեվերջին Տիգրան Սարգսյանը շատ լուրջ դեմքով այցելում էր Գյումրի ու վստահեցնում, որ առնվազն երեք նախարարություն տեղափոխվելու է երկրորդ մայրաքաղաք՝ քաղաքին կենդանություն հաղորդելու նպատակով: Առաջինը՝ մշակույթի նախարարությունը, ապա՝ սպորտի եւ երիտասարդության հարցերինը: Խոսվում էր նաեւ քաղաքաշինության նախարարության մասին:
Թեեւ այս ծրագիրը ոտքից գլուխ խնդիր էր ու, ըստ կանխատեսումների, չգործող, բայց Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, որ դա հնարավոր է: Նույնիսկ Գյումրիում շենքեր էր տնտղում: Բայց պարզվում է, նրա ենթակա գերատեսչությունների ղեկավարները կարծում են, որ դա «աշխատող տարբերակ չէ», եւ այդ մասին հրապարակավ հայտարարում:
«Գյումրի տեղափոխման հարցը մասամբ բարձրացվեց, էդ ուղղակի օդի մեջ խոսակցություն էր, լուրջ բան չկա»,- ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: «Հարցը երեք նախարարություններին է վերաբերում, բայց երեքն էլ լոկ խոսակցություն է եղել»,-շարունակեց թերահավատ տոնով՝ նշելով, որ «դա աշխատող չէ»: Դե, Հասմիկ Պողոսյանը, ինչ այդ թեման սկսել էր շոշափվել, հոգեխանգարմունքի մեջ էր ընկել ու ամեն կերպ փորձում էր ազդել Տիգրան Սարգսյանի իդեա-ֆիքսի վրա: Հասմիկ Պողոսյանի համար այդ գաղափարն ի սկզբանե անհրապույր է եղել, բայց նրա ցանկությունը ոչ մեկը հաշվի չի առնում, հակառակը՝ վարչապետը Հասմիկ Պողոսյանին պարտադրում է ոչ միայն սիրել այդ գաղափարը, այլեւ նույնիսկ ապրել այդ երազանքով»: