Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր նշանակում է եղել` թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել օպերային երգիչ, թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրեց թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:
Ըստ նրա` լավ է, որ վերջապես վերաբացվեց այդ հաստիքը, քանի որ յուրաքանչյուր թատրոն ունի գեղարվեստական ղեկավարի կարիք: «Ամենևին կապ չունի թատրոնի ուղղվածությունը` դրամատիկական, կամերային, բոլոր թատրոններն էլ ունեն գեղարվեստական ղեկավարի կարիք: Այն, որ այդ հաստիքը հանվել էր, բացթողում եմ համարում»,- ասաց Հրաչ Գրիգորյանը:
Նա նշեց նաև, որ Գեղամ Գրիգորյանին բոլորն էլ սպասում էին թատրոնում, քանի որ նա արդեն եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Ի դեպ, Գեղամ Գրիգորյանի հետ կաշխատի նրա օգնականը` Կարեն Շահինյանը, ով նույնպես «թատրոնի մարդն է»: