կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-29 18:30
Հասարակություն

Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`

Հունիսի 30-ին‵ հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-4-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 1-3-ին կնվազի 3-4 աստիճանով:

 

Երևանում՝ 

Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 1-4-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: