Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, դատարանի շենքի դիմաց իր աջակիցների առջեւ ելույթ ունենալիս նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Այս երեք տարիների ընթացքում մենք նաեւ կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաեւ կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան, եւ մենք այսօր եւս ունենք պրոֆեսիոնալ ու մրցունակ թիմ եւ պայքարելու ենք մեր ազգային, ուժեղ պետության համար: Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Իմ անցած կյանքում ես ապացուցել եմ: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ, հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի, զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել: ՀՀԿ-ի ձայնը եղել է հնչեղ եւ այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված եւ ազնիվ»:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ իրեն սատարելու համար։ «Ես ուզում եմ խնդրել, որպեսզի չսպասեք մինչեւ դատական նիստի ավարտը, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը, հատկապես՝ այս իրավիճակում, ունի նաեւ բազմաթիվ այլ գործեր: Ուզում եմ բոլորս միասին գոչենք՝ կեցցե Հայաստանը»,- ասաց Սերժ Սարգսյանը: