|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ամիսներ առաջ ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռը խոցելու համար:
Թուրքական կայքերը յուրովի մեկնաբանում են Էրդողանի քայլը:
Haber.sol-ի տեղեկացմամբ՝ Էրդողանը «դիվանագիտական լեզվով ներողություն» է խնդրել Պուտինից սպանված օդաչուի համար, մինչդեռ մյուս կայքերը տեղեկացնում են, որ նա ընդամենը հայտնել է իր «ափսոսանքը»:
Ուշագրավ է, որ թուրքական կայքերը դեռևս չեն հերքում կամ աղավաղում Կրեմլի այս հայտարարությունը:
Բացի այդ` նշվում է, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել «տարածաշրջանում ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում ՌԴ-ի հետ համատեղ գործել»: