Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Milliyet, Haber7, internethaber և թուրքական այլ կայքերն արդեն ողողվել են Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին լուրերով:
Նշելով, որ Գերմանիան միացավ այն երկրներին, որոնք «1915-ի դեպքերը որակում են որպես ցեղասպանություն», թուրքական IHA լրատվական գործակալությունը գրել է, որ, այսպիսով, ավելի քան 20 երկիր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
IHA-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ ելույթով հանդես եկած` Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը կրել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշը՝ անմոռուկ կրծքանշանը: Կայքը մեջբերել է նաև խորհրդարանում Օզդեմիրի հայտարարությունը, որ «Թուրքիայում դեռևս որպես վիրավորանք է օգտագործվում «հայ» բառը»:
Թուրքական մի շարք կայքեր նաև մանրամասն ներկայացրել են, թե որ երկիրը, երբ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: