Փոխարժեքներ
30 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը:
Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԸՕ շուրջ քննարկումները ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ շարունակվել են տարբեր ֆորմատներով: Այդ հանդիպումների ժամանակ հաջողվել է որոշակի փոխհամաձայնության գալ, ինչը նորույթ է Հայաստանի քաղաքական մշակույթում:
Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ գլխավոր խնդիրը ֆինանսավորումն է, և նախնական քննարկումների ժամանակ ընդդիմությունը հավաստիացնում էր, որ ֆինանսավորումը կապահովվի դոնոր կազմակերպությունների միջոցով, սակայն մինչ այժմ չկա որևէ հավաստիացում, խոստում, որ ֆինանսական հատվածը ապահովված կլինի կան դոնոր կազմակերպությունների կողմից, ուստի դեռևս չեն կարող երաշխավորել, որ այդ փոփոխությունները կյանքի կկոչվեն:
«Անհրաժեշտ է 17 միլիոն եվրո, որից երեքը կառավարությունը պատրաստակամություն է հայտնել տրամադրել, սակայն մնացածի վերաբերյալ դժվար է ասել` կհաջողվի՞ ժամանակին ապահովել այդ ֆինանսավորումը: Վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, եթե մինչ այդ չապահովվի ֆինանսավորումը, ապա օրենքը կհամարվի չեղյալ»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ առանց ֆինանսավորման դա կազմակերպելը ծանր բեռ է պետության համար: Եվ եթե մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորումը չապահովվի, և անհրաժեշտ սարքերը չգնվեն, ապա գործընթացը կձախողվի: