կարևոր
736 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 13:52
Հասարակություն

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է․ ՀՀ ԱԱԾ

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է․ ՀՀ ԱԱԾ

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

Հիշեցնենք, ս․թ-ի հոկտեմբերի 21-ին  ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: