| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ»-ը գրում է. «Կորոնավիրուսով վարակվածների թիվը կարծես քիչ-քիչ նվազում է․ ո՞րն է պատճառը։ «Հաստատ՝ դիմակները չեն»,- ասաց կորոնավիրուսի դեմ պայքարող ոլորտի կազմակերպիչը: Բա ի՞նչն է։ «Ցանկացած վիրուս իր կենսունակության ժամկետն ունի, մասամբ նշանակություն ունի նաև տաք եղանակը»: Իսկ հնարավո՞ր է թվերի մանիպուլյացիա են անում։ «Հաստատ՝ չէ. թվերը մենք տեսնում ենք մինչ հրապարակվելը, նախորդ անգամ ասացի` փորձում են հավասարաչափ բաշխել օրերի վրա, հիմա` ոչ։ Նվազում կա՝ շատ չի իջել, բայց կայունացում կա»:
Իսկ ինչո՞ւ եք որոշել, որ անպայման պետք է ամերիկյան վակցինան գնվի, Ռուսաստանում արդեն լուրջ շարժ կա այդ ուղղությամբ, ինչու ո՛չ ռուսական վակցինա։ «Այդ հարցով պետք է դիմեք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` ՀՎԿԱ»: Իսկ կարո՞ղ ենք ֆիքսել, որ վարակի պիկը հաղթահարել ենք։ «Ոչ, չենք կարող, կարող ենք ասել` կայուն վիճակ է. եթե թվերը երկու շաբաթ այսպես կայուն մնան, այդ ժամանակ արդեն կարող ենք ասել, որ, այո, պիկը հաղթահարված է»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։