|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ նախագահի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին Երեւանում եւ 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը:
Հիմնական զեկուցող` տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ուղղությամբ ճանապարհահատվածը կարդիականացվի, շինարարական աշխատանքները կտևեն 3 տարի: Կվերանորոգվեն այդ հատվածի վտանգավոր 3 թունելները: Նախատեսվում է հիշյալ հատվածում երթևեկելի գոտու լայնացում՝ եռաշերտ ճանապարհ:
Փոխնախարարի խոսքով, բարձրակարգ ճանապարհ է լինելու, եթե` ոչ առաջին կատեգորիայի, ապա երկրորդ կատեգորիայի ճանապարհ կառուցելու հնարավորություն է ընձեռվում: «Շատ հրատապ խնդիր է լուծվում այս պայմանագրով, նույնիսկ անհետաձգելի հարց է»,- ասաց Արթուր Առաքելյանը: