կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-07 17:42
Հասարակություն

Խորհրդակցություն` ոստիկանության համակարգի ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն` ոստիկանության համակարգի ղեկավարների մասնակցությամբ

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, տարածքային բաժինների ղեկավարների մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին, մարզպետը շնորհավորեց համակարգի նորանշանակ պաշտոնյաներին եւ նշեց նման հանդիպումների կարեւորությունը: Այնուհետեւ մասնակիցներին ներկայացվեց ոստիկանության մարզային վարչության եւ բաժինների հաշվետվությունը:

Նշվեց, որ 2016 թվականի անցած ժամանակյաշրջանում մարզում արձանագրված հանցագործությունները հիմնականում ունեցել են սոցիալական բնույթ, որոնք բխել են կենցաղային խնդիրներից: Թեպետ դրանց թիվը չի նվազել, սակայն, ավելացել են դրանց բացվահայտումները:

Անդրադարձ կատարվեց տարբեր հանցատեսակների վերաբերյալ թվային վերլուծություններին եւ կարեւորվեց դրանց բացահայտման, ինչպես նաեւ կանխարգելման ուղղությամբ մարզի ղեկավարության, համայնքապետերի, դպրոցների տնօրենների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Ի թիվս քննարկված հարցերի, մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման ի Կիրակոսյանը քննարկված հարցերի մեջ առանձնացրեց համայնքներում իրականացվող գիշերային հերթապահության արդյունավետությունը, անչափահասների հետ տարվող միասնական եւ համագործակցված աշխատանքի կարեւորությունը, համայնքների մուտքերի մոտ տեսա-նկարահանման սարքերի տեղադրման անհրաժեշտությունը եւ Ամփոփելով քննակված հարցերը, Գաբրիել Գյոզալյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել համակարգում իրականացվող աշխատանքներին, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումները կազմակերպել յուրաքանչյուր եռամսյակ ու համատեղ քննարկել իրականացվող գործընթացների

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին