կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-09 10:49
Հասարակություն

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է հրավիրել ծառայության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է հրավիրել ծառայության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հունվարի 8-ին  առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տեղեկացրին, որ գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով 2019 թվականից ծառայության Երևան քաղաքի բոլոր բաժինների հարկադիր կատարողներին տրամադրվելու են կնիքներ, որոնցով հարկադիր կատարողներն անձամբ են կնքելու իրենց կայացրած որոշումները, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության զգալի բարձրացմանը: Միաժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է բաժինների պետերին լինել խիստ հետևողական և հսկողություն սահմանել բաժիններում հարուցված կատարողական վարույթների նկատմամբ:

Հակոբ Հակոբյանի մեկ այլ հանձնարարականով տարեսկզբից վերացվել է հարկադիր կատարողների գիշերային հերթապահությունը:

Աշխատանքային հանդիպման օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ կառույցի ղեկավարն իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ:

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը ևս մեկ անգամ շնորհավորել է աշխատակիցներին անցած տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի ծառայություն: