|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի 12 շրջանների 66 հասցեներում միաժամանակ տեղի ունեցած ոստիականական գործողությունների ընթացքում ձերբակալվել են 59 գործարարներ և ընկերությունների սեփականատերեր:
Ըստ Haberler-ի՝ ձերբակալվածները մեղադրվել են Գյուլենական շարժման հետ /«Զուգահեռ պետություն»/ կապեր ունենալու մեջ: Նշվում է, որ ձերբակալվածներից ոմանք նախկինում նույն մեղադրանքով դարձյալ ձերբակալված են եղել:
Ձերբակալվածներին կտեղափոխեն Ադանա՝ հետաքննելու:
Ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայում կրոնական խոշոր ղեկավար է, որի կողմից ղեկավարվում է բազմաթիվ դպրոցներ, կառույցներ: Նա համարվում է Էրդողանի գլխավոր ընդդիմադիրներից մեկը: