Ղրիմում ահաբեկչության մեղադրանքով ադրբեջանցի գործարար է ձերբակալվել
Ղրիմում կրոնական հիմքով ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Էմիլ Յունուս օղլու Չեմադանովը. հայտնում է АПА-ն: Դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է երեք ամսով:
Մեղադրանքի համաձայն՝ Չեմադանովը կապեր է ունեցել ծայրահեղական կրոնական խմբավորման հետ և մասնակցել է ահաբեկչության նախապատրաստման: