|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայում դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ժամանակ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը մարտի 19-ին ձերբակալվել է ԱՄՆ-ում:
ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ՝ Զարրաբը մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձի, փողերի լվացման, ինչպես նաև բանկային խարդախության մեջ:
Ադրբեջանցի գործարարն ու նրա աջակիցները բազմամիլիոնանոց գործարքներ են իրականացրել, որոնց շահառուն եղել են Իրանի կառավարությունը և իրանական մի քանի ընկերություններ: Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մի քանի տասնյակ տարի ազատազրկում։
Հիշեցնենք, որ Զարրաբի, Էրդողանի ընտանիքի ու Թուրքիայի մի շարք ղեկավարների անունները հայտնվել էին «Մեծ կաշառք» գործողություն ցուցակում: Զարրաբը և ձերբակալվածները կարճ ժամանակ անց ազատ էին արձակվել: