Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 25-ին` ժամը 02:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և տուժածին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Կալին» տաքսի ծառայության «Լադա Կալինա» մակնիշի 13 ՍՍ 751 պետհամարանիշով և ՎԱԶ-2115 մակնիշի 07 ՏՍ 612 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1980թ. ծնված Մարտուն Վարժապետյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների ժամանելը նրան տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փրկարարները ՎԱԶ-2115-ից դուրս են բերել վարորդ` 1983թ. ծնված Անդրանիկ Գասպարյանին, որին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այնտեղ նա ստացել է առաջին բուժօգնությունը և դուրս է գրվել: