կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 15:00
Հասարակություն

«Չարաճճի» Գալուստ Սահակյանի հունիսմեկյան տրամադրությունները

«Չարաճճի» Գալուստ Սահակյանի հունիսմեկյան տրամադրությունները

Այսօր Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ խորհրդարանի բակը լի էր փոքրիկներով: Իր թոռնիկների հետ ԱԺ բակում էր նաև Գալուստ Սահակյանը: Նա լրագրողների հետ զրույցում, մինչև իր մանկությունը հիշելը, անդրադարձավ անցյալ տարվա հունիսմեկյան իր ցանկություններին, որոնք իրականություն են դարձել: Սահակյանը ուրախությամբ նշեց, որ խոսքը ԱԺ-ի համար սկյուռներ ձեռք բերելու մասին  է, դրանք այժմ այգում են:

ԱԺ նախագահի խոսքով` ոչ միայն իշխանությունը, այլ նաև ամբողջ հասարակությունը պետք է ամեն ինչ անի, որ մեր երեխաներն ապահով ապրեն:

«Մանուկների համար ոչ միայն իշխող կուսակցությունը, այլ ամբողջ ազգը պետք է ամեն ինչ անի: Պետք է անել այն հնարավոր իրավիճակները, որ ազգը հնարավորինս կարողանում է իրագործել: Ես կուզենայի, որ մեր բոլոր մանուկները կարողանային ավելի երջանիկ ապրել, ավելի տեղը տեղին, և չունենայինք մանուկներ, որոնք բոլոր տոներին, բոլոր միջոցառումներին իրենց վատ զգային, որ նման չեն մյուսներին: Ես կուզենայի, որ բոլոր մանուկները նման լինեին միմյանց»,- ասաց Սահակյանը, ապա հավելեց. «Երեխաների խնդիրը իրենց բարեկիրթ մեծանալն է: Երեխաներն իրենք պարտավոր են մեծանալ, իսկ պետությունը  նրա համար է, որպեսզի միջոցներ ստեղծի, որպեսզի ավելի բարեհոգի, ավելի բարեհանդես մեծանան և կարողանան հասնել իրենց նպատակին»:

Նա անկեղծացավ նաև ու պատմեց, որ չարաճճի մանուկ է եղել: «Խելոք, հետո` չար, հետո` ավելի չար, հետո` նորից չար: Այսօր էլ չարաճճի չեմ, բայց, որպես քաղաքական գործիչ, քաղաքականության մեջ ինձ համարում եմ չարաճճի»: