Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանը Թուրքիայից ներողություն է սպասում, նաև` խոցված Սու-24 ինքնաթիռի համար ու զոհված օդաչուի ընտանիքին փոխհատուցում. ըստ РИА Новости-ի` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի` Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու ուղղությամբ քայլեր անելու մասին խոսքերը:
Հիշեցնենք, որ Էրդողանն ասել էր, թե Թուրքիան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չի հասկանում` ի՞նչ քայլ է իրենցից սպասում ռուսական կողմը:
Պեսկովը նշել է, որ այլ երկրի նախագահի խորհուրդ տալու իրավունք իրեն չի վերապահում, սակայն կարող է հիշեցնել ՌԴ նախագահի խոսքերը, նաև` ՌԴ-ի հայտարարություններն ու մեկնաբանությունները, որոնք արվել են տարբեր մակարդակներում:
«Նախագահը մեր օդաչուի սպանությունից բառացիորեն մի քանի օր անց ասել է, որ նման ագրեսիվ և դավաճան գործողություններից հետո, բնականաբար, ռուսական կողմը սպասում է ներողություն, կատարվածի պատճառների մասին բացատրություն և փոխհատուցում` ինչպես ինքնաթիռի համար, այնպես էլ` զոհված օդաչուի ընտանիքին: Դա ասվել է առանց հատուկ ակնարկների, դա նույնիսկ պարզաբանվել է բավականաչափ միանշանակ` ամենատարբեր մակարդակներում` նախագահի գլխավորությամբ: Ես պարզապես կարող եմ հիշեցնել այդ խոսքերը»,- ասել է նա լրագրողներին` հավելելով, որ Թուրքիան այդ ուղղությամբ մինչ օրս ոչ մի քայլ չի արել: