|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այս օրերին մտահոգիչ հարցերից մեկը վիրավոր, զոհված կամ որպես կամավոր մեկնած զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության խնդիրն է: yerkir.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ առողջապահության նախարարություն` տեղեկանալու, թե` հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակիցները, վիրավորվածները, հաշմանդամություն ստացածները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև զոհվածների ընտանիքի անդամներն առողջապահական ոլորտում ի՞նչ արտոնություններից են օգտվում:
Ի պատասխան մեր հարցման` նախարարությունից տեղեկացրել էին, որ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման 17-րդ կետի համաձայն` զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքի անդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված /մահացած/զինծառայողների ընտանիքների անդամները, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից ու սպասարկումից.«Նույն որոշման 25-րդ կետի համաձայն` զինծառայության ընթացքում ստացած խեղված, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկումից` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում»:
Խնդրի հետ կապված մանրամասները` մի փոքր ավելի պարզ` առաջիկայում:
Ավելի վաղ ներկայացրել էինք, թե բժշկական ինչ արտոնություններ ունեն զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները: