Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 28-ին, ժամը 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «30-ամյակի» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի 35AL307 պ/հ (վարորդ՝ Ժ. Ս., ծնվ.1995թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 02 UU 507 պ/հ (վարորդ՝ Գ. Գ., ծնվ.1977թ., ուղևոր՝ Կ. Հ., ծնվ.1979թ.) ավտոմեքենաները, ինչից «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ՃՈ աշխատակիցները: