|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձավ այս օրերին շատ քննարկվող հարցին, թե Թուրքիայից ներկրվող լոլիկը հնարավորություն չի տալիս, որ տեղական լոլիկը վաճառվի:
Նախարարը նախ նշեց, որ կառավարությունը խրախուսում է լոլիկի տեղական արտադրությունը, որ լոլիկի սորտերի քանակի ավելացումը գտնվում է գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում:
«Այն, որ Թուրքիայից ներկրվում էր մեծ քանակի լոլիկ, հիմա նման խնդիր չկա: Թուրքիայից ներկրված լոլիկի վերջին պարտիան եղել է մարտ ամսին: Մենք ուսումնասիրություն ենք կատարել բոլոր շուկաներում, այնտեղ թուրքական լոլիկ չենք հայտնաբերել»,- ասաց գյուղնախարարը: