|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Կենտրոնական բանկը ծառայողական ավտոմեքենաներ պահպանման և շահագործման համար նախորդ տարի ծախսել է 76 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ ֆինասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, ուր քննարկվում է 2015 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը, հայտնեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նախատեսված 6,541,529.7 հազար դրամի դիմաց նախորդ տարվա ընթացքում ԿԲ-ի ընդհանուր ծախսերը կազմել են 6, 346,628.2 հազար դրամ: Աշխատանքային շենքերի և շինությունների կառուցման համար ծախսվել է 2,547,028,4 հազար դրամ: Նշված գումարներն ուղղվել են Սիսիանում դրամարկղային կենտրոնի, Դիլիջանում ընդունելություններ տան և դպրոցի կառուցման աշխատանքներին: 2015 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը կատարել է նաև ներդրումներ ՀՀ կենտրոնական բանկի խնդիրների հետ ուղղակիորեն առնչվող այլ իրավաբանական անձանց կապիտալում՝ 22,648,928,5 հազար դրամի գումարի չափով: