| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն այսօր բյուջեի կատարողականի մասին զեկույցում նշեց, որ 2016-ին ծախսերը, 2015-ի համեմատ, 5 տոկոսով կրճատվել են։ Ծախսերի կրճատումը, ըստ նրա, պետական պարգևների՝ երկու տարին մեկ բաշխելու, ինչպես նաև որոշ միջոցառումների կրճատումից է բխում։
Գևորգյանի զեկույցից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց, թե կա՞ն տվյալներ գործուղումների հետ կապված ծախսերի վերաբերյալ՝ որքա՞ն գումար է ծախսվել ընդհանուր առմամբ և յուրաքանչյուր գործուղման համար։ Ի պատասխան՝ Գևորգյանը նշեց, որ կա հստակ թիվ գործուղումների ընդհանուր ծախսերի մասին, բայց ոչ՝ յուրաքանչյուր ծախսի վերաբերյալ։
«Նախորդ տարի 18 պաշտոնական այց է կատարվել, որոնց համար աշխատակազմին 579 մլն դրամ է հատկացվել։ Սակայն ընթացքում վերաբաշխումներ են տեղի ունեցել, և տարվա վերջում գործուղումներին հատկացված գումարը կազմել է 663 մլն դրամ։ Ինչ վերաբերում է մեկ գործուղման համար ծախսվող գումարին, ապա գուցե ֆինանսների նախարարությանն առաջարկենք նաև նման հաշվարկ անելի, քանի որ մենք չունենք նման տվյալներ»,- ասաց նա։
Ֆինանսների նախարարությունից տեղեկացրեցին, որ նման հաշվարկ գոյություն ունի, կա հստակ գումար, որի սահմաններում էլ պետք է կատարվեն գործուղումները։