կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 12:39
Առանց Կատեգորիա

Թե ինչպես գրվեց ''Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին'' օրենքը

Թե ինչպես գրվեց ''Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին'' օրենքը

ԱԺ-ում փառապանծ գեներալ Մանվել Գրիգորյանն արդեն 5 օր է՝ քեֆ-ուրախության մեջ է: Նախ՝ օրենք է գրել, ինչը դեռ չի հաջողվել ԱԺ-ում աշխատող շատ պատգամավորների: Բացի այդ՝ ելույթ է ունեցել, ինչը եւս շատերը չեն կարողանում... Խոսքը «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի մասին է:

 

Օրենքի հեղինակները ՀՀԿ խմբակցության երեք պատգամավորներ են՝ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, Սամվել Ֆարմանյանը: Ճանաչելով այս երեք անձնավորություններին եւ ընթերցելով օրենքում տեղ գտած ձեւակերպուրմները՝ կարող ենք վստահորեն ասել, որ Մանվել Գրիգորյանը եւ Սեդրակ Սարոյանը դժվար թե որեւէ տող գրած լինեն նախագծում: Այլ բան, որ կարող էին նստել Սամվել Ֆարմանյանի կողքին եւ ասել, թե մոտավորապես ինչ են ուզում, որ գրվի:

 

Եկեք պատկերացնենք հենց այդ իրավիճակը:

 

Եվ ուրեմն` խաշի սեղան «Արշալույս» ռեստորանում: Նստած են գեներալ պատգամավորները եւ Ֆարմանյանը:

 

Խաշից հետո Մանվել Գրիգորյանը դիմում է Սամվել Ֆարմանյանին.

 

- Սամո', էս քանի վախտ ա, ասում եմ՝ գրենք-մրենք, չի ստացվում, հազիվ պարապ ենք, արի մի որոշում գրենք:

 

-  Ես արդեն եկել եմ, գեներա'լ:

 

-  Դը պրյոմնիկը վեգալ:

 

-  Դիկտոֆոն չունեմ, ասեք` թղթի վրա կգրենք:

 

-   Թղթի վրա գրածը թղթի վրեն էլ մնում ա: Լավ, գրա: Առաջին տուն:

 

Սամվել Ֆարմանյանը գրում է` «Հոդված 1»:

 

-   Գրա', Սամո'... Վաաա, Սամո', էս ի՞նչ գրիր:

 

-  Գրեցի՝ «Հոդված 1»:

 

-   Սամո', հո գաղութի մասին չես գրում, ի՞նչ հոդված:

 

-   Ճիշտ ձեւը սա է, ես ամեն օր այս գործի մեջ եմ:

 

-   Հա՞, դը լավ, գրա': Գրա, որ ես ուզում եմ իջնեմ, հասնեմ իմ հնգերների մակարդակին, ընտանցն էլ հասցնեմ իմ ստատուսին:

 

 

Ֆարմանյանը գրում է՝ «Երկրապահ»' հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած (անդամագրված) անձանց խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա հիմնված եւ պատմականորեն ձեւավորված բարոյական արժեհամակարգ, որն ընկած է Հայաստանի Հանրապետությունում պատանիների եւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքում»:


-   Հլը տուր, տենամ` ի՞նչ գրիր:

 

Ֆարմանյանը մեկնում է թուղթը: Մեկ ժամ անց.

 

- Սամո', սկի ես հազիվ հասկցա, մէ անգրագետի ձեռն էսի ընգավ՝ իրան կկախա:

 

- Հասկացողը կհասկանա, գեներա'լ,- ասում է Սամվել Ֆարմանյանը:

 

- Բայց որ չեն հասկացե, է՜, գիդաս, չէ՞, օրեկան երեսունմեկ հազար հոգի մեզի ուշունց կտա: Լավ, շարունագա: Էվելնորդ բաներ չգրես: Ո՞րդե հասանք:

 

- Դե, ստատուսի պահն էր...

 

- Գրա, Մազի պես տղեն գալում՝ ընձնից լիցենզիա ա ուզում:

 

- Եկեք թողնենք դա, ելույթում կասեք:

 

-  Դը ուրեմն գրա` ով իմ հետ մարտնչեր ա՝ էնի ավտոմատ դառնում ա երգրապա:  Ըտենց մարդկային էլիտար չկա, որ երգրապա չլնի:

 

Ֆարմանյանը գրում է. «Սույն օրենքի իմաստով երկրապահ կամավորական են համարվում 1989-1994 թվականների ընթացքում... գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում»:

 

-  Գրի՞ր:

 

-  Հա:

 

-  Իմ` մարտնչելու պահը շեշտի՞ր:

 

-  Բայց չեն հավատա, որ «մարտնչել» բառը Ձեր գրածն է:

 

-   Յա, էդի անպայման գրա, զաթո էդ մի բառը առաջին օրն եմ սովրե: Համ էլ էդ կարգի կռվին ուրիշ ի՞նչ են ասում:

 

-   Ինքնամոռաց ինքնապաշտպանություն:

 

-  Լավ, թող, էդ էլ ելույթում կասեմ, համ էլ ձեռի հետ էդ բառն էլ կյուրացնեմ:

 

Սեյրան Սարոյանը մեջ է ընկնում.

 

- Մանվե՛լ, յուրացնելու բաները պրծա՞ն, որ անցաք էդ բառերը յուրացնելուն: Էդ բառը մի յուրացրա, կարող ա բռնվենք: Էսքան տարի խախանդ աբրեր ենք, հմի էլ թող նորմալ մեր հնգերներին բերենք-հասցնենք մեզի:

 

-  Հաջորդ տունը գրա` տո լի լյոտչիկ են իլե, շտանգիստ են իլե, տանգիստ են իլե, տո յսիմ էլ ինչ են իլե, մեկ-մեկ սաղին վկա բեր: Հեն ա, Շմայսին կհարցնենք՝ կհաստատա:

 

Ֆարմանյանը ձեւակերպում է. «Ընդգրկվել են մարդատար օդանավերի կամ ուղղաթիռների անձնակազմերում եւ իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկում»:

 

- Էն որ կանգառներից, դիվանու մջերից, եսիմ որ ջհանդամը-գյոռից սաղին հավքինք, բերինք-լցինք ընդե, սաղին քո ձեւերով հիշա:

 

Ֆարմանյանը գրում է. «Ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տեւողությամբ, մարտական գործողությունների անցկացման վայրում մարտական գործողությունների կամ դրանցում ընդգրկված անձանց սպասարկում իրականացրած կամ օժանդակություն ցուցաբերած անձինք»:

 

-  Սեյրա'ն, քնա՞ր, մէ էրկու բան էլ դու ասա:

 

- Գեներա'լ, հետա դու խոսացիր, պակաս տեղ չթողիր, էլ ես հո՞ւր եմ ջրգնում, հնգնում մեյդան:

 

Ֆարմանյան.

 

-  Գեներա'լ, եկեք մի այնպիսի տող գրենք, որ «նախագահի հանձնարարական» արտահայտությունը մեջը լինի: Նախագահի դուրը շատ կգա:

 

Գրիգորյան.

 

- Հա, հետն էլ հավլցու, որ էս երկրում շարժվող ու անշարժ իշկա-չկա՝ նախագինն ա: Մեր հոպլոն ա, հոպլոն:

 

-  Չէ, դա էլ ելույթում կասեք, բայց անպայման նշենք՝ ՀՀԿ-ինը: Նախագահը սրանից էլ շատ կուրախանա:

 

-  Գրա', որ Սերժը էսօրվա Հայաստանի գերագույն հրամանատարն ա, ուզեք, թե չուզեք: Եթե ոչ, ո՞նց են իրա հրամանները կատարըմ, նստըմ կամ հըլնըմ:

 

-  Լավ միտք է, տեսնեմ՝ կարո՞ղ եմ մի տեղ մտցնել:

 

-  Թռի հաջորդ տուն: Գրա, որ որն ուզա՝ չի կանա դառնա մարտնչած երգրապա, որ մի հատ էլ գա՝ թոշակ ստանա:

 

Ֆարմանյանը գրում է. «Երկրապահ կամավորականի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության երաշխիքները սահմանվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ նախագահի հանձնարարությամբ»:

 

- Գեներա'լ, նախագահի անունը էս մի տեղում էլ ավելացրի, դուրը կգա:

 

- Էտի էվելնորթ ա: Հանա: Էդ օրենքը ե՞ս եմ գրե, թե՞ նախագեն: Համ էլ նախագեն, վարչապետը փոխվելու են, խոսքի օրինակ՝ մե ամսից: Էդ էլ գրա:

 

- Չէ, դա վտանգավոր է, նախագահի դուրը չի գա: Մոռացե՞լ եք, 2008-ին մի անգամ նման մի բան ասացիք ու մինչեւ հիմա Ձեր եղբորորդու հետ չեք խոսում:

 

- Լավ, նամռուդ բաներ ասիր: Գրա, որ եթե մեկը խաբեց, մուտիտ արեց, էլ վերջ: Էսի իրանց հմար խաղ ու պար չի:

 

Ֆարմանյանը գրում է. «Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չի տրվում, եթե' 1) չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր փաստաթղթերը. 2) ներկայացվել են կեղծ փաստաթղթեր. 3) փաստաթղթերը ներկայացվել են սահմանված ժամկետից ուշ»:

 

- Սեյրա'ն, հլը զարթնի, չգրե՞նք, թե որին ինչքան փարա տանք:

 

- Այ մարդ, ես շա՞տ գիդամ, մթոմ ես մեր տունը շատ եմ կարում կառավարեմ, անցնեմ խալխի տների՞ն: Ես փարի հետ զահլա չունեմ, թե ես էսքան վախտ պապիրոզ առած կամ' ինչ ուզում ես ասա:

 

Գրիգորյան.

 

- Գրա` եթե հիմանամ, որ էդ դրանք մարտնչեր են, էն ինչ բառ ասի՞ր` ինքնա... չգիտեմ ինչ են արել առանց ինձ, քթներից բերելու եմ: Պտի լինեն պարտադիր երգրապա: Որ կադղա՝ շատ վատ կլնի իրանց հմար, էս երկրի հմար, բոլորի հմար:

 

Ֆարմանյանը գրում է. «Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական, ապա միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դիմողին առաջարկվում է քսանօրյա ժամկետում ներկայացնել ամբողջական փաստաթղթերը կամ վերացնել նշված թերությունները»:

 

-  Գրա': Ես ուզում եմ ոչ թե գեներալ-լեյտենանտ ըլնեմ... ՀՀ առաջին աստիճանի Մարտական խաչը ես եմ ստացել, Արցախի հերոս եմ, բայց չեմ ուզում ստանամ, Հունան Ավետիսյանի նման դոշս բացեմ, չեմ ուզում իրանցից բարձր ըլնեմ:

 

-  Հունան Ավետիսյանի մասին որտեղի՞ց եք լսել:

 

- Սեյրանն ասավ:

 

-  Իմ արեւ՝ ես էդ մարթի անունը չեմ տվե: Այ մարդ, մե բան ես գրում, ով կա-չկա, պտի բերես-կոխես օրենքի մե՞ջ,- դժգոհում է Աարոյանը:

 

-  Հավլցու` երկրապան Մանվելի սեփականությունը չի, սաղ Հայաստանի Հանրապետությանն ա:

 

- Դա ելույթում կասեք:

 

Սեյրան Սարոյանը կրկին մեջ է ընկնում.

 

 - Սամո', գրա: Հլը մի հատ բարոյական մասը անենք, տղեքը թող հասկնան, որ իրանց բանի տեղ ես դնում' որպես ազատամարտիկ, նոր հետո կմտածենք էլի բարոյականի մասին:

 

-  Դա էլ Ձեր ելույթում կասեք, գեներա'լ:

 

- Չէ, ես ի՞նչ ասեմ, Մանվելը սաղ կասի:

 

-  Ես իշքա՞ն խոսամ, իմ առաջին ելույթն ա, հո նույն բանը հիցուն անգամ չե՞մ ասի հավայի: Սամո', գրա'` սաղ զասլուժնի տղերք են: Նենց պտի գրենք, Սամո', որ չորրորդ, հինգերորդ անգամ օրենքը ընդունվի:

 

Ֆարմանյան.

 

- Ոնց էլ գրեմ՝ երեք ընթերցումից ավելի չկա:

 

- Հա, թո իրեք անգամ ընթերցեն-կարդան, 4 անգամ էլ կոճակ սեղմեն: Սաղ տղեքին ասած ա, սաղ կսեղմեն:

 

- Սեղմելու իրավունքը երեք անգամ ա:

 

- Վայ, համ իմ գրածը իրեք անգամ սեղմեն, համ էլ էն բշկուլի՞: Էսի կարեւոր օրենք ա, ծերունու խոտաբրիչի մասին չէ: Լավ շարունակա ու վերջում էլ կասես, որ օրենքը կսկսա խոդի ընգնել հենց ելույթս պրծնեմ:

 

Ֆարմանյանը գրում է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

 

- Սամո', 10 օր ելույթ պտի ունենա՞մ:

 

Սեյրան. 

 

- Չէ, 10 րոպե էլ ձգես՝ լավ ա, դրանից շատ զաթի դայլիճը մարդ-մադաթ չի մնա:

 

Մանվել.

 

- Սամ'ո, պրծա՞ր: Հլը տուր թազուց կարդամ: Չէ, մի աման էլ խաշ բերեք, էսի պտի ուտելուց հետո կարդցցվի:

 

Ուտելուց հետո սկսում են կարդալ: 7 ժամ անց:

 

Սեյրան.

 

- Բայց մե տեսակ հավասարություն եք գրե, Մանվե'լ, էսի դուրս չի գալում:

 

- Սեյրա'ն, էս 10 տարի էդ ժողովներումն ես ու հլը չես իմանը՞մ, որ էդ ԱԺ օրենքներից ոչ մեկը չի խոդի ընկընըմ, ինչ ուզում ես՝ հավլցու:

 

 Ֆարմանյան.

 

- Գեներա'լ, ելույթ ուենալիս չմոռանաք ասել, որ օրենքը մշակվել է նախագահի հանձնարարությամբ: Անպայման կշեշտեք: 

 

 Սեյրան.

 

- Մանվե'լ, կարող ա՞ մի օրենք էլ իմ անունով Սամոն գրա, էս 10 տարի ժամանակ չըլնում` մե բան գրեմ:

 

Մանվել.

 

- Որոշիր ջրգնա՞ս օրենսդրական երեւույթներով: Մենք մեր 5 տարվանն արինք՝ բոլ ա...

 

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հ.Գ. Նշենք, որ նյութը պարզապես հումոր է: Սակայն չկա որեւէ բառ, բառակապակցություն ու նախադասություն, որը պարոնայք գեներալների բառաֆոնդից դուրս է: