|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի տոնակատարությունների օրերին Հայաստանից Արցախ այցելած հյուրերի մեջ ներկա պաշտոնյաներից բացի՝ նաեւ բազմաթիվ այլեւս նախկին պաշտոնյաներ եւ գեներալներ են եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ի թիվս այլոց այդ օրերին Արցախ է այցելել նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը:
Ինչպես հայտնի է՝ վերջինս 2012-ին ազատվեց իր պաշտոնից: Նրա պաշտոնանկությունը կապվում էր «Գոմեշի մսի գործ» անվանումը ստացած հանրահայտ կոռուպցիոն պատմության հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ գործիչների հետ հանդիպման ժամանակ Արշալույս Փայտյանը տհաճ իրավճակում է հայտնվել: Բանն այն է, որ Արցախում նրան ուղղակի հասկացրել են, որ իր պես գեներալների պատճառով է նաեւ, որ տարիներ շարունակ պետբյուջեից հայկական բանակին հատկացված միջոցները «տեղ չեն հասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում