Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս տհաճ իրավիճակում է հայտնվել: Նա պարզել է, որ ԲՀԿ-ի կողմից «վերաբերմունքի արժանի» մարդկանց համար նախապատրաստված ընտրացուցակներում բազմաթիվ «մեռյալ հոգիներ» կան: Ասել է, թե՝ ԲՀԿ-ական ակտիվիստները որոշել են ընտրություններում գումար աշխատել՝ ցուցակում «մեռյալ հոգիներին» ներառելով:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: «Ընտրական ցուցակները, որոնք պատրաստվում են պետական աշխատավարձ ստացող պատասխանատու կառույցների կողմից, հեռու են կատարյալ լինելուց: Այդ մասին մենք շատ ենք խոսել: Եվ, բնականաբար, պետք է աշխատանքներ տարվեն ընտրողների ցուցակների հետ կապված: Այդտեղ կարող են լինել անճշտություններ, որովհետև ահռելի թվով տվյալների հետ աշխատելիս են լինում: Բայց որ ԲՀԿ ակտիվիստների մեջ միտումնավոր թյուր ինֆորմացիա պատրաստողներ կարող է լինեն, ես բացառում եմ»,- նշել է ԲՀԿ մամլո խոսնակը: