|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակը» գրում է. «Մի քանի օր առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը տհաճ պատմության մեջ է հայտնվել Աշտարակի խճուղու վրա գտնվող «Ուռենիներ» ռեստորանում։ Այստեղ խնջույքի հավաքված մեծ խումբ ազատամարտիկներ խիստ զայրացել են այն փաստից, որ ռեստորանի երգիչները հայտարարել են, թե Արթուր Բաղդասարյանի պատվին կատարվում է «Դեն պաբեդի» երգը։ Ազատամարտիկների զայրույթն այնքան վտանգավոր է եղել, որ երգը կիսատ է մնացել, իսկ Բաղդասարյանին՝ իր սեղանակիցներով հանդերձ, շտապ հեռացրել են տարածքից՝ անցանկալի միջադեպերից խուսափելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: