Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մայիսի 26-ին դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշեց, որ, անցած տարվա համեմատ, այս տարի բավականին նվազել են նախարարության «Թեժ գծին» զանգերը` դրամահավաքի հետ կապված բողոքներով:
Ըստ նախարարի`այնուամենայնիվ, դրամահավաքի վերաբերյալ բողոքներ կան քաղաքի դպրոցներում, սակայն, երբ կրթության տեսչությունից այցելում են տվյալ դպրոց, որևէ բան ապացուցել հնարավոր չի լինում:
«Հետաքրքիր մի այլ տենդենց էլ ունենք, որ ծնողները գալիս ու ասում են` ուզում ենք մեր երեխաները նշեն իրենց Վերջին զանգի արարողությունը: Մենք պետք է մեր հասարակությանն ուղղորդենք, որ թանկ ռեստորանում, մինչև վերջին կոպեկը ծախսելով, չունեցողից գումար հավաքելով, նշելը չի նպաստում իրենց երեխաների կայացմանը: Պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ նույն դասարանում սովորում են և՛ անապահով, և՛ ապահով երեխաներ: Երբ գումար ես հավաքում, սկսում ես նպաստել դպրոցների խավայնացմանը, որը կրթության համար մեծ վտանգ է: Մենք կոչ ենք անում ոչ թե խուսափել նշելուց, այլ այնպես անել, որ այն տոնելը երեխայի մոտ բարդույթներ չառաջացնի»,- ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատարը:
Նա նշեց նաև, որ նրանց, ովքեր ասում են` մենք պատրաստ ենք մեր երեխայի համար վճարել 20-30 հազար դրամ, պետք է բացատրել, որ ինչքան դու ես քո երեխային սիրում, այնքան էլ մյուս ծնողը, ուղղակի դիմացինն այդքան հնարավորություն չունի վճարելու: «Կա նաև մեկ այլ բան` Վերջին զանգն առիթ են դարձնում, որպեսզի շորթումներ կատարեն: Պետք է տարբերակել` այլ բան է, երբ գումար են հավաքում Վերջին զանգը նշելու համար, մեկ այլ բան, երբ ուղղակի ուսուցչին նվեր գնելու համար են գումար հավաքում: Դրա համար պետք է ոչ միայն դպրոցի տնօրենների ու խորհուրդների, այլ նաև ծնողկոմիտեների հետ աշխատենք, որովհետև երբեմն հենց նրանք սերտաճում են տնօրենների հետ»,- ասաց Մկրտչյանը: