Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Չելյաբինսկի Մաքսիմկա լճում շրջվել է մոտորանավակ, և ջրահեղձ է եղել 7 մարդ:
Московский комсомолец-ը նոր մանրամասներ է հայտնում դեպքի մասին: Այսպես` հայտնի է, որ նավակը պատկանել է հայ գործարարի: Հայ եղբայրները երեխաների հետ նավակով շրջելիս են եղել Մաքսիմկա լճում, երբ նավակը հանկարծակի շրջվել է։ Ափին կանգնած մյուս եղբայրներն անմիջապես նետվել են ջուրը` նրանց փրկելու, սակայն նույնպես խեղդվել են: Սակայն նրանցից մեկը մահվանից առաջ հասցրել է փրկել իր տղային:
Տեղի իշխանությունները կարծում են, որ դեպքը պատահել է մեծերի սխալի պատճառով. նրանք շատ մարդ են նստեցրել նավակը, այն գերբեռնված է եղել, ինչպես նաև մարդկանց չեն ապահովել փրկարարական բաճկոններով: Դեպքի հետևանքով զոհվել է 3 տղամարդ և 4 երեխա:
Интерфакс-ը հայտնում է, որ Մաքսիմա լիճը նախատեսված չէր լողալու կամ նավակով շրջելու համար:
Հաղորդվում է նաև, որ եղբայրները նշել են նրանցից մեկի ավարտական խնջույքը: