| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը, և պարզվել է, որ այրվել է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը կնոջն է այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ և սպանել։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ երիտասարդը կպչուն ժապավենով փակել է կնոջ բերանը, կապել ձեռքերը և սրբիչի գործադրմամբ փակելով շնչառական ուղիները՝ խեղդել։
Կնոջ մահից հետո առանձնատան երկու սենյակների անկողիններն այրելու միջոցով փորձ է արվել հրկիզել տունը, սակայն մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցվել. տուժածի դիակն ու անկողիններն ամբողջությամբ չեն այրվել։ 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մայիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել :
Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ:
Դիտեք 07:03-ից: