|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, տեղեկացնում է «Արմենպրես»ը:
«Մենք արդեն 2 կողմից հաստատում ունենք, որ Հայաստանի քաղաքացին հատել է միջազգային սահմանը և հայտնվել Ադրբեջանում: Ստանալով երկողմանի հաստատումը` ԿԽՄԿ-ն, համաձայն իր գործելաոճի, աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ստանա անհապաղ տեսակցության հնարավորություն քաղաքացու հետ»,- ասել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ 1942թ. ծնված Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է Ղազախի շրջանում:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը նշել էր, որ կինն արդեն 2 օր է` անհայտ կորած է համարվում: «Նա որոնվում է ոստիկանության կողմից, որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա: