Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմի քաղաքապետարանում քննարկում են զբոսաշրջիկների թվի սահմանափակման հնարավորությունը, որոնք միաժամանակ այցելում են Տրևի շատրվանի մերձակայքում գտնվող հրապարակ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Lonely Planet-ը:
Ենթադրվում է, որ միջոցառումներից մեկը հնարավոր է դառնա պաշտպանական արգելափակոցը շատրվանի շուրջը, որը ճանապարհորդներին թույլ չի տա նստել մարմարյա եզրաքարին կամ ցատկել ջուրը: Ե՛վ մեկը, և՛ մյուսն արգելված են, բայց, այդուհանդերձ, դեպքեր պատահում են:
Շատրվանի շրջակայքում զբոսաշրջիկների թիվը սահմանափակելու երկրորդ միջոցը հրապարակ տանող հինգ փողոցներից յուրաքանչյուրում ոստիկանական պահակակետերի տեղակայումն է:
Այդ միջոցառումները հնարավորություն կտան ոչ միայն պահպանելու ճարտարապետական գլուխգործոցը, այլև, իշխանությունների կարծիքով, քաղաքի հյուրերին կպաշտպանեն գրպանահատներից, սելֆիի համար լավագույն տեղի պատճառով վեճերից, ինչպես նաև վերջ կդնեն շատրվանի առջև ապօրինի առևտրային գործունեությանը: