Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նովոռոսիյսկում մաքսային ծառայության աշխատակիցները արգելել են Վրաստանից 107 տոննա մանդարինի ներկրումը երկիր, քանի որ դրա մեկ երրորդից ավելին թուրքական արտադրության է եղել: Այդ մասին ТАСС-ի թղթակցին հայտնել է ՌԴ Մաքսային դաշնային ծառայության հարավային վարչության մամուլի քարտուղարը:
«Մանդարինի խմբաքանակը բերվել էր վրացական Փոթի նավահանգստից: Որպես բեռն ուղարկող` նշված էր վրացական մի ընկերություն: Ֆիտոսանիտարական հավաստագրերն էլ տրված էին Վրաստանի պարենի ազգային գործակալության կողմից: Զննման արդյունքում պարզվեց, որ մոտ 40 տոննան Թուրքիայից է, մյուս քանակությունը` Աբխազիայից ու Վրաստանից»,- ասել է նա` հավելելով, որ արդյունքում` ամբողջ խմբաքանակը վերադարձվել է Վրաստան:
Բեռնափոխադրողի դեմ հարուցվել է քրեական գործ` Մաքսային միության տարածք արգելված ապրանքներ ներկրելու փաստով:
Հիշեցնենք, որ Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո ՌԴ-ն 2016-ի հունվարից 1-ից արգելել է թուրքական մի շարք պարենամթերքների ներկրումը: