կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-30 17:26
Հասարակություն

Հանրության պառակտում՝ «մեծ սիրո» փաթեթավորմամբ

Հանրության պառակտում՝ «մեծ սիրո» փաթեթավորմամբ

ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ՝ «ՄԵԾ ՍԻՐՈ» ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ

Որ համերաշխ հանրությունը մեծ ուժ է, կարծեք, ոչ մեկը դեռ կասկածի տակ չի առել: Բայց «մեծ սիրո» փաթեթավորմամբ հանրային պառակտումը սկսվել է, ցավոք: Ֆեյսբուքը դարձել է ատելության մի եռացող կաթսա, որտեղ հայհոյանքների, իրար ոչնչացնելու, մեղադրանքներ ու լուտանքներ թափելու և պաշտպանական ճառերի պակաս չի զգացվում: Իշխանության և ընտրությունների հոտը շատերն արդեն իրենց քթներին են քնում ու հորինում իրենց ճառերն ու բեմական սցենարները՝ կատաղած փնչացնելով այս ու այն կողմ: Կարծում եմ «կարգին» ընտրություններն էլ այնքան հեռու չեն: Սա էլ է նորմալ՝ ներկա պայմաններում: Բայց աննորմալ է թույնն ու անհանդուրժոականությունը՝ այլակարծության նկատմամբ, որին հետևում է շատ տրամաբանական մի հարց՝ այս ատելությունը իրո՞ք «մեծ սիրո» արգասիք է: «Հանդուրժողականությունը» հասել է այնտեղ, որ Լևոն Տեր- Պետրոսյանի միակ ճիշտ քայլն է որոկվում Դաշնակցության փակումը և սա մի ինչ-որ պատահական մարդու զառանցանք չէ: Ծիծաղելի է, որ ոմանք կարդալ գիտեն, բայց հասկանալ՝ ոչ: Եթե մտահոգություն է հնչում երկրի երկրորդ նախագահին և նախկին բարձրաստճան զինվորականներին ներկայացված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի տարօրինակության և անկանխատեսելի հետևանքների մասին, ոմանք դա ընկալում են, որ Դաշնակցությունը իրեն դատապաշտպանի տեղ է դրել: Հանգստացե՛ք, սիրելիներս, Դաշնակցությունը գործընթացները չի անձնավորում, երբ հարցը վերաբերվում է պետական և ազգային շահին: Մենք մեր սկզբունքային դիրքորոշումը 2008-ի մարտի 1-ի վերաբերյալ այն ժամանակ ենք դեռ ասել, հիմա էլ ենք կրկնում. մենք բարիկադների վրա սպիտակ աղավնիներ էինք թռցնում, երբ բարիկադի 2 կողմերում իրենց սրերն էին սրում և ռևանշիզմն ու իշխնական կիրքը մթագնել էր բախման պատրաստվողների ուղեղն ու սիրտը: Լևոնի ռևանշիզմի մոլի վկաներին՝ ՀԱԿ-ի լեգիոնականներին, կրկին հիշեցնում ենք, որ մենք ազատագրված հայրենիք չունենք թշնամուն տալու: Դաշնակցությունը երևույթները կոչում է իրենց անունով: Մի՛ գնացեք պառակտման ճանապարհով՝ պետությունը համախմբիչ դեր ու ֆունկցիա ունի: Մի՛ գնացեք երկրի հեղինակությունը վարկաբեկելու ճանապարհով՝ միջազգային հարթակներում հեղինակության կորուստն ուղղակի հարված է մեր անվտանգությանը: Մի՛ գնացեք երևույթներն ընտրողաբար քննելու ճանապարհով, եթե այդպես պիտի արվի, ապա անկախ արդարադատության նկատմամբ հավատը խորտակվում է: Մի՛ վարկաբեկեք բանակը, այն հաղթանակած բանակ է: Մի՛ վարկաբեկեք իրոք վաստակաշատ հրամանատարներին, բոլորը տուշոնկա գողացող չեն: Մի՛ վարկաբեկեք մեր հաղթանակները, դրանք արյամբ են ձեռք բերվել: Մի՛ վարկաբեքեկ մեր հերոսներին, նրանք մանկամիտ չեն եղել, այլ իմացյալ մահով են անմահացել: Մի՛ վարկաբեկեք մեր եկեղեցուն, այն համազգային և հոգևոր անվտանգության մեր կայուն և բազմադարյա Սուրբ Տունն է: Մանկամիտներին մի՛ տվեք «դուխ» և քարոզչական զենք, նրանք դեռ բահ բռնած չկան: Մի տարեք մեզ փորձությունների նոր ճանապարհներով, մենք որոշ «ժողովրդավարների», աշխարհաքաղաքացիների և այլասերվածների մատաղ անելու հայրենիք, պետականություն և ազգային արժեքներ չունենք: Մի՛ մսխեք ժողովրդի հույսը, այն վերականգնելը չափազանց դժվար է: Մի՛ վարկաբեկեք, վերջապես, Դաշնակցությանը, այն դեռևս միակ համազգային և համաշխարհային հայ ազգային-քաղաքական կուսակցությունն է, որը միշտ և այսօր պատրաստ է կյանքի գնով պաշտպանել Հայաստանի և հայության բովանդակ շահերը»: