Օսկանյանի կուսակցության ճակատագիրը վաղը հայտնի կդառնա
Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղը կհայտարարի իր կուսակցության հիմնադրման մասին: Նրա խոսքով` ԱԺ-ում չի հայտարարելու այդ մասին, այլ ընդհանուր հայտարարություն է լինելու:
Օսկանյանն իրեն բնորոշ քչախոսությամբ խուսափեց լրագրողների մյուս հարցերին պատասխանել: Ի դեպ, կուսակցության անվանման և նրա անդամների մասին էլ որևէ տեղեկություն չհայտնեց` խոստանալով վաղն այդ մասին հայտարարել: