կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-26 11:48
Աշխարհ

Շվեդիայում Թուրքական դեսպանատունը պահանջել է եթերից հեռացնել Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը

Շվեդիայում Թուրքական դեսպանատունը պահանջել է եթերից հեռացնել Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը

Շվեդիայում Թուրքիայի դեսպանատունը պահանջել է TV4-ի եթերից հեռացնել Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և այլ ազգային փոքրամասնությունների ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմը:

Ըստ Demokrathaber-ի` հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Վիվեկա Հանսոնի խոսքով` Թուրքիայի դեսպանատունը ճնշում է գործադրել հեռուստաընկերության վրա՝ ստիպելով վերանայել ֆիլմի հեռարձակման որոշումը: Ապրիլի 24-ի երեկոյան, այնուամենայնիվ, ցուցադրվել է «Seyfo-1915. ասորիների ցեղասպանությունը» ֆիլմը:

Շվեդիայում պատգամավոր և Ձախերի կուսակցության նախագահ Յունաս Շյոսթեդն այդ կապակցությամբ հայտարարել է, որ կառավարությունը պետք է խիստ մոտեցում ցուցաբերի նմանատիպ քայլերի նկատմամբ: «Անկարային հասկացնելու համար պետք է կանչել Թուրքիայի դեսպանին և նշել, որ այն վատ վերաբերմունքը, որ Թուրքիայում ցուցաբերվում է մամուլի նկատմամբ, Շվեդիայում կրկնել չեն կարող»,- ասել է պատգամավորը: